Մենք ենք Ալիևին թույլ տալիս անել այն, ինչ անում է․ Արթուր Մարտիրոսյան
28 Փետրվարի 2025, 23:12
Եթե ՀՀ իշխանության նպատակը լիներ մեր գերիներին ազատելը, մենք այլ գործուենություն կտեսնեինք։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է CMPartners խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Մի բան անել, որը Ալիևի դուրը կարող է չգալ կամ կարող է զայրացնել նրան, ՀՀ իշխանություններին պետք չէ։ Նրանք Իլհամ Ալիևին ուզում են ցույց տալ, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի նրա պահանջները բավարարվեն, ու ինքը Էրդողանին ասի՝ ժամանակն է, կարող ես սահմանը բացել։ Նրանց նպատակն է սա։ Եթե նրանց նպատակը լիներ մեր գերիներին ազատելը, մենք այլ գործուենություն կտեսնեինք»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը, հոգեբանական ճնշում գործադրելով, ամեն ինչ անում է, որ հայերը մոռանան Արցախի մասին։
«Ալիևը հայերին ուզում է ցույց տալ, որ նրանք մոռանան Արցախի մասին, փորձում է կոտրել մարդկանց։
Խոչընդոտները չպետք է երբեք բանակցողին խանգարեն։ Պիտի մտածել՝ ոնց ես ընթացք տալիս ամեն ինչին։ Եթե ցանկություն լիներ, կարելի էր մեկ տարում դրսից ստեղծել այնպիսի օղակ, որ ճնշում գործադրեր Ալիևի վրա։ Մենք Ալիևին թույլ ենք տալիս անել այն, ինչ անում է։ Շատ երկրներ կան, որտեղ կգտնվեին անձինք՝ Ալիևի վրա ազդելու համար»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։