Շախմատիստուհի Եվա Հարությունյանը 2-րդ տեղն է զբաղեցրել ՇՀԿ-ի մրցաշարում

03 Մարտի 2025, 17:45

Սպորտ

Պատանի շախմատիստուհի Եվա Հարությունյանը մրցանակային տեղն է զբաղեցրել Շանհայի համագործակցության կազմակերպության մրցաշարում։

2011–2014 թվականներին ծնված երեխաների մրցաշարում Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։

Մրցաշարի երկրորդ փուլին մասնակցել է 40 երկրի ավելի քան 22 հազար շախմատիստ։ Մրցույթն անցկացվել է մարտի 1-ից 3-ը հիբրիդային ձևաչափով՝ օնլայն և օֆլայն։