Արտո Սահարյանը՝ Մոսկվայի ուսանողների սպորտային առաջնության հաղթող

13 Մարտի 2025, 12:50

Սպորտ

Մոսկվայի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի 2-րդ կուրսի ուսանող Արտո Սահարյանը մասնակցել է մարզական ուսանողական առաջնությանը և նվաճել 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Մոսկվայի ուսանողների սպորտային առաջնությունում նա մասնակցել է մի քանի մարզաձևերում: Ծանրամարտում 71 կգ ուսանողների միջև նա գրավել է առաջին տեղը՝ բարձրացնելով 140 կգ կշռող ծանրաձողը։

Ձգում վարժությունում, նույն քաշային կարգում, նա նույնպես զբաղեցրել է 1-ին տեղը՝ կատարելով 37 ձգում։ Մրցավազքում նա գրավել է երրորդ տեղը։

Արտո Սահարյանը սովորում է Ռուսաստանի բարձրագույն տնտեսագիտական դպրոցում, երկու տարի առաջ ավարտել է Ախալքալաքի 5-րդ հանրային դպրոցը, դպրոցից հետո դիմել է և՛ վրացական բուհեր, և՛ «Ռոսգոսոտրուդնիչեստվո» ծրագրով՝ ռուսական բուհեր, և երկու ծրագրերն էլ ընդունվելով՝ ընտրել է համալսարանը Ռուսաստանում։ Մինչ դպրոցն ավարտելը Արտոն մի քանի տարի զբաղվել է ըմբշամարտով։