Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Էմանուել Մակրոն
14 Մարտի 2025, 10:14

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հիմա այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,-գրել է Մակրոնը: