Ռուաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն կարող լինել. Փաշինյան
12 Հոկտեմբերի 2026, 16:01
Երևանը մտադիր չէ խզել կամ վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն երկկողմ հարաբերությունների բնույթն այլևս չի կարող նախկինի պես լինել։ Այս մասին «Radio France Internationale»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նպատակների թվում երբեք չի եղել, չկա և չի լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը կամ վատթարացնելը։ Ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»,- ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններն անխուսափելիորեն անդրադառնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական ղեկավարությունից՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այլևս չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին նախկինում էին։ Իսկ ի՞նչ է փոխվել։ Նախկինում Ադրբեջանի հետ հակամարտություն կար, իսկ այժմ խաղաղություն է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև վերահաստատել է Հայաստանի մտադրությունը՝ շարունակելու Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները պահպանելու քաղաքականությունը՝ միաժամանակ խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ։