Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի նոր նախագիծը

15 Մարտի 2025, 00:00

 

«Ժողովուրդն է խոսում»․ սա Alpha News-ի նոր նախագիծն է։ Մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

ՀՀ իշխանությունները հարցականի տակ են դնում Հայոց ցեղասպանության հարցը։ Մեր զրուցակիցները կոշտ քննադատում են նրանց այդ վերաբերմունքը ու հստակ ասում՝ թուրքի հետ բարեկամանալ հնարավոր չէ։

Թոփ թեմաներից է նաև Հայաստանի եվրաինտեգրումը։

«Դժվար կլինի Հայաստանին կտրել իր միակ շուկայից՝ Ռուսաստանից։ Մեր ապրանքներն էլ եվրոպական շուկայի ստանդարտներին համապատասխան չեն»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեր զրուցակիցների երազանքն է, որ արցախցիները վերադառնան իրենց տներ։

«Շատ կուզեմ, որ առանց պատերազմների, առանց արյունահեղությունների համաձայնության գան»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիները նշել են, որ Հայաստանի ղեկավարները պիտի լինեն հայրենասեր, ժողովրդավար ու ժողովրդասեր մարդիկ, մտածեն հայկական բանակի մասին։

«ՀՀ ղեկավարը պիտի առաջին հերթին լինի հայրենիք սիրող, զինվոր սիրող ու կռված մեկը, ոչ թե սրա նման։ Սա ոչ կրթություն ունի, ոչ զենք է վերցրել, բայց մի մեծ պետություն է կառավարում»,- նշել է քաղաքացին։