Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Մամփրե արքան». AUDIOBOOK

15 Մարտի 2025, 14:05

 

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» ստեղծագործությունը:

Մամփրեն 80 տարեկան տղամարդ էր, բայց նոր-նոր էր սովորում տառերը, նրան օգնում էր իր թոռնուհին: Մինչև պատերազմ գնալը Մամփրեին հայոց այբուբենը սովորեցրել է Տեր Հարությունը:

Մամփրեն իր տետրում տառերը գրում էր կարմիր գույնով, որովհետև Տեր Հարությունը կարմիր գույնի թելով էր ասեղնագործում տառերը: Նա պնդում էր, որ Մեսրոպյան տառերը սուրբ են և պետք է գրվեն կարմիրով:

Ամբողջ այբուբենը սովորելուց հետո 80-ամյա Մամփրեն իրեն կոչեց արքա, իսկ տառերին՝ զինվորներ:

Նա շատ էր սիրում հայերեն տառերը, մեծարում էր հայոց գիրը:

«Մամփրե արքան» դպրոցական ծրագրերի անբաժան մասն է: Այս ստեղծագործությունից, անշուտ, դպրոցականները շատ բան ունեն սովորելու: