Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կմատուցվի՝ գիշերը զոհված տղաների հոգու հանգստության համար

28 Հունիսի 2023, 21:03

Բոլոր

Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված զինծառայողների հոգիների խաղաղության համար:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը տեղեկացնում է, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 29-ին՝ ժամը 19:00-ի երեկոյան:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի:

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել, որով վաշինգտոնյան բանակցություններում հայաստանյան պատվիրակության ղեկավարությունից պահանջում է դադարեցնել հայ-ադրբեջանական բանակցությունները, քանի դեռ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում հրադադար չի հաստատվել, հակառակ պարագայում, ըստ Արցախի խորհրդարանի, բանակցությունները շարունակելը կնշանակի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի խրախուսում: