ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական

29 Հունիսի 2023, 21:55

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 7 հորիզոնականով ՝ զբաղեցնելով 90-րդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն է: Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Եվրո-2024-ի որակավորման խաղում ՀՀ հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Լատվիային: Մինչ այդ ՝ հունիսի 16-ին, Հայաստանը 4:2 հաշվով հաղթել էր Ուելսին: