Կոնստանտին Զատուլինը կրկին ընտրվել է Պետդումայի հատուկ ներկայացուցիչ

14 Հոկտեմբերի 2026, 11:30

Քաղաքականություն

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի լիագումար նիստում Կոնստանտին Զատուլինը միաձայն վերընտրվել է միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։

Նրա համար սա արդեն երրորդ ժամկետն է այդ պաշտոնում։ Առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է Պետդումայի VII գումարման ընթացքում՝ երկու գումարում առաջ։