Գոռ Այվազյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

29 Հունիսի 2023, 20:30

Հայեր | Սպորտ

Սանտյագո դե Կոմպոստելան հյուրընկալում է 2023 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի՝ մինչև 20 տարեկանների առաջնությունը։

jnews.ge-ի փոխանցմամբ՝ մենամարտերի արդյունքներով Վրաստանի հավաքականի անդամ, ծագումով ախալքալաքցի Գոռ Այվազյանը 97 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Գոռ Այվազյանը միջազգային մրցումների բազմակի չեմպիոն է։ 2022 թվականին դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 17 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն, Վրաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող։