Հայաստանում թեքբոլով զբաղվող միակ կին խաղացողը. Քրիստինե Մանգասարյան

01 Հուլիսի 2023, 08:17

Սպորտ

Ի դեպ, Քրիստինեի խոսքով՝ ինքը Հայաստանում թեքբոլով զբաղվող միակ կին խաղացողն է.

«Թեքբոլը բավական նոր ու միևնույն ժամանակ բարդ մարզաձև է, Հայաստանում էլ դեռ այնքան զարգացած չէ: Հուսով եմ՝ ավելի մեծ ուժեր կներդնենք այս մարզաձևում, քանի որ առաջ գնալու հնարավորությունը շատ են, եթե լուրջ տրամադրվես:  Սա մեր առաջին քայլն էր»:

Անդրադառնալով թիմային միքսում իրենց ելույթին՝ Քրիստինեն այն լավ արդյունք է համարում:

«Շատ ուրախ եմ, ու շատ լավ արդյունք եմ համարում քառորդ եզրափակիչ դուրս գալը: Մրցակցում էինք շատ ուժեղ խաղացողների հետ, որոնք ներկայացնում էին թոփ երկրները: Սա մեզ համար մեծ փորձ էր: Առաջին անգամ եմ այսպիսի խաղերի մասնակցում, որտեղ տարբեր մարզաձևերից հանդիպում ենք տարբեր մարզիկների հետ, իմանում ենք, թե տարբեր երկրներում ինչ աշխատանքներ են տարվում այս կամ այն մարզաձևի զարգացման համար: Շատ մեծ փորձ էր: Շատ ընկերներ եմ ձեռք բերել: Ամեն ինչ հիանալի էր»:

Հիշեցնենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարում են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը 57 մարզիկ է ներկայացրել` 9 մարզաձևում: