Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշ Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում է

01 Հուլիսի 2023, 18:50

Սպորտ

Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ ըմբիշներ Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Նարեկ Գրիգորյանն ու Գուրգեն Սիմոնյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում ու կպայքարեն բրոնզե մեդալի համար։