Եգիպտահայ երիտասարդներն Արարատի գագաթին տեղադրել են Հայաստանի և Եգիպտոսի դրոշները

03 Հուլիսի 2023, 14:05

Հայեր

Եգիպտահայ ​​երիտասարդներ Սարո Երզնկացեանը, Արի երզնկացեանը, Վարուժան Գազանճյանը, Սիմոն Դեբոյանը, Շահան Թերզիպաշյանը բարձրացել են Արարատ լեռան գագաթը:

Եգիպտոսի Հայ դատի հանձնախումբն է լուսանկարներ հրապարակել՝ կից գրելով.

«Երիտասարդներին հաջողվել է հասնել Արարատ լեռան գագաթին՝ բարձրացնելով Հայաստանի և Եգիպտոսի դրոշները 5165 մետր բարձրության վրա»: