Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում չէ

26 Ապրիլի 2025, 14:15

Տնտեսություն և Բիզնես

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) առաջին անգամ չի ընդգրկվել Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Պատճառն այն է, ինչպես տեղեկացնում է Armenian Business Portal-ը, որ ընկերությունը գրեթե հարկեր չի վճարել։

Հայաստանի 2025 թվականի առաջին եռամսյակի 5 խոշորագույն հարկատուների ցանկը հետևյալն է՝

  1. «Գազպրոմ Արմենիա» -19.9 միլիարդ դրամ (51 միլիոն դոլար)
  2. «Mobile Centre Art»- 16.6 միլիարդ դրամ (42.5 միլիոն դոլար)
  3. «Գրանդ Տոբակո» — 12.1 միլիարդ դրամ (31 միլիոն դոլար)
  4. «CPS» (նավթ և վառելիք) — 7 միլիարդ դրամ (18 միլիոն դոլար)
  5. «Փրիթի ուեյ» ՍՊԸ — 6.5 միլիարդ դրամ (16.8 միլիոն դոլար)։

Նշենք, որ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են մոտ 409.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։