Ստավրոպոլցի Ալբերտ Ստեփանյանը մասնակցել է «Սուպերնինձյա. Երեխաներ» շոուի նկարահանումներին

01 Մայիսի 2025, 18:24

Սպորտ

Ստավրոպոլցի 12-ամյա Ալբերտ Ստեփանյանը մասնակցել է СТС հեռուստաալիքով հեռարձակվող «Սուպերնինձյա. Երեխաներ» շոուի նկարահանումներին: Նկարահանումներն անցկացվել են Միներալնիե Վոդիում՝ 86-մետրանոց երթուղու վրա:

Ալբերտը զբաղվում է լողով և կարտինգով, մանկուց պաշտում է արագությունն ու մեքենաները: «Եկել եմ պատմելու կարտինգի մասին: Սիրում եմ մեքենաներ, արագություն: Կարծում եմ՝ շոուն ադրենալին կպարգևի: Երթուղին ինձ չի վախեցնում, ինձ բավականին վստահ եմ զգում։ Ինձ մարզել են հայրս ու հորեղբայրս, նրանք էլ մարզիկներ են, թեկվոնդոյով են զբաղվում»,-պատմել է Ալբերտը:

«Ամբողջ ընտանիքով հետևում էինք այդ նախագծին, և, անկեղծ ասած, գիտեի, որ կհայտնվենք նախագծում, այդպիսի կանխազգացում ունեի…Որդիս սպորտում է երեք տարեկանից։ Նա պրոֆեսիոնալ լողորդ է, շաբաթը հինգ անգամ մարզվում է առավոտյան և երեկոյան, իսկ կարտինգով զբաղվում է հանգստյան օրերին և ամռանը»,-պատմել է Ալբերտի մայրը՝ Գայանեն: