Ալեքսանդր Գրիգորյանը լքել է «ՍինդԵկատ» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնը
02 Մայիսի 2025, 12:30
Ֆուտբոլային Մեդիալիգայի «ՍինդԵկատ» ակումբը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալու մասին:
«Հեռանալու մասին որոշումն ընդունվել է ակումբի ղեկավարության հետ համատեղ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ կյանքի և աշխատանքի վերաբերյալ տարբեր հայացքների պատճառով»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Գրիգորյանը 2025 թվականի հունվարից գլխավորել է Մեդիալիգայի Եկատերինբուրգի թիմը, նրա գլխավորությամբ «ՍինդԵկատը» մեկ հանդիպում է անցկացրել: