Sunrise Stepanakert․ Արցախի շունչը` մուլտիմեդիա արվեստի փառատոնին

04 Հուլիսի 2023, 09:49

Մշակույթ

Արցախի մայրաքաղաքում մեկնարկել է «Sunrise Stepanakert» մուլտիմեդիա արվեստի փառատոնը:

Արդեն երրորդ տարին կազմակերպվող փառատոնը՝ «Եզրեր» թեմայով, կտևի մինչև հուլիսի 9-ը:

Շրջափակման պատճառով այս անգամ փառատոնը առաջին անգամ կազմակերպվում է միաժամանակ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, քանի որ կազմակերպիչների ու արտիստների մի մասը չի կարող գնալ Ստեփանակերտ։

«Արցախպրեսի» հետ զրույցում մասնակիցները նշել են, որ նախատեսված են համերգային ծրագրեր, «Շարժման արվեստ», խաչքարագործություն, կինոդիտում, ինչպես նաև ժենգյալով հացի պատրաստման, հագուստի վրա նկարելու, վոկալի, կավագործության ազգագրական պարերի ու «Ուտեստ ու մշակութային ինքնություն», «Խոսք և շարժում խորագրերով վարպետաց դասեր։

Փառատոնը բաց է բոլորի համար եւ անվճար է։

Հիմա եթերում