Ղրիմում ավարտվել են Թամանյան 89-րդ դիվիզիային նվիրված հուշահամալիրի շինարարական աշխատանքները
09 Մայիսի 2025, 11:40
Ղրիմում ավարտվել են Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի, Կուտուզովի և Կարմիր աստղի շքանշանակիր զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի շինարարական աշխատանքները, հայտնում է «Ղրիմի հայ հասարակությունը» Telegram-ի իր ալիքում:
Այս կարևոր նախագիծը նշանակալի պահ դարձավ հայ հասարակության համար:
Նախօրեին հուշահամալիր է այցելել Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և շնորհակալություն հայտնել «Ղրիմի հայ հասարակությանը» համախմբվածության և պատմական արժեքների պահպանման համար:
«Հուշարձանի արժեքը կրկնապատիկ է նաև նրանով, որ այն կառուցվել է մեր հարյուրավոր հայրենակիցների միջոցներով»,- նշել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Գեորգի Հակոբյանը:

