ֆրանսիական թատրոններ կներկայացնեն «Նռան գույնը» պարային բեմադրությունը
04 Հուլիսի 2023, 18:53
Հայազգի կինոբեմադրիչ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական նախագիծ կիրականացվի:
Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսի ժամանակ նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը հայտնել է, որ ֆրանսիական մի շարք թատրոններ կներկայացնեն «Նռան գույնը» պարային բեմադրությունը։
Նրա խոսքով` ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19-ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում: