Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ուրարտու»

06 Հուլիսի 2023, 10:00

Սպորտ

Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Փերիշա Պեշուկիչը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։

Sportball24.com-ը հայտնում է, որ Բելգրադի «Պարտիզանի» 25-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանն անցկացրել է Պրեմիեր լիգայի սերբական «Նովի Պազարում», որտեղ հիմնական խաղացողն է եղել։ Պեսուկիչը երեք հանդիպում է անցկացրել նաև Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Փերիշա Պեշուկիչի արժեքը transfermarkt-ում գնահատվում է 1 մլն եվրո։ Նա կլինի Հայաստանի առաջնության ամենաթանկ խաղացողը՝ transfermarkt-ի արժեքով։