Ժան-Ռենե Աղաջանյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Նյուրնբերգ II»-ից

20 Մայիսի 2025, 00:30

Սպորտ

Հայ կիսապաշտպան Ժան-Ռենե Աղաջանյանը 2025 թվականի ամռանը կլքի գերմանական «Նյուրնբերգ II» ֆուտբոլային ակումբը:

21-ամյա Աղաջանյանը «Նյուրնբերգ»-ի կազմում անցկացրել է 2 տարի՝ հանդես գալով Բավարիայի Ռեգիոնալ լիգայում (Գերմանիայի չորրորդ դիվիզիոն): Այս մրցաշրջանը հարձակողական ոճի կիսապաշտպանի համար բարդ էր վնասվածքների պատճառով. նա մասնակցել է ընդամենը 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում նրա վիճակագրությունն ավելի տպավորիչ էր՝ 3 գոլ և 5 գոլային փոխանցում։

Ժան-Ռենեն ծնվել է Ֆրանսիայում, սակայն վաղ տարիքից հանդես է գալիս Գերմանիայում։ Նրա ակտիվում երեք մրցաշրջան կա «Կայզերսլաուտերնի» ակադեմիայում, ինչպես նաև մեկ հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում: