Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը․ ես բաց եմ նման հնարավորության համար. Մաքսիմո Գարսիա Սելարայան
22 Մայիսի 2025, 14:00
Արգենտինացի 20-ամյա կենտրոնական պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ Հայաստանի հավաքականում, եթե նման հնարավորություն ստանա:
AFS scout կայքին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է. «Ես հայկական արմատներ ունեմ, իմ երկրորդ ազգանունը Սելարայան է, բայց ես հայկական քաղաքացիություն չունեմ: Ես հպարտությամբ կներկայացնեի Հայաստանը, եթե նման հնարավորություն լիներ»։