Կոսմո Ջարվիսը (Կրիկորյան) կնկարահանվի «Երիտասարդ Ստալինը» ֆիլմում

24 Մայիսի 2025, 19:14

Մշակույթ

Բրիտանահայ դերասան Կոսմո Ջարվիսը (Հարիսոն Կոսմո Կրիկորյան Ջարվիս) Իոսիֆ Ստալինի կյանքի վաղ տարիների մասին պատմող ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսին: Բրիտանացի պատմաբան և գրող Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեի համանուն գրքի հիման վրա ժապավենը կնկարահանի վրաց-ֆրանսիացի ռեժիսոր Գելա Բաբլուանին:

Նկարահանումները կսկսվեն Թբիլիսիում 2025 թվականի հուլիսին։

Կոսմո Ջարվիսը (Հարիսոն Կոսմո Կրիկորյան) հայտնի դերասան և երաժիշտ է։ Նրա հայրն անգլիացի է, մայրը՝ ամերիկահայ։ Նա հատկապես հայտնի է դարձել «Սյոգուն» ֆիլմից, որը ռեկորդային 18 «Էմմի» և 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների է արժանացել։