Էլինա Ավանեսյանը և Կարեն Խաչանովն ընդգրկվել են թենիսի 2025 թ-ի մրցաշարի Ուիմբլդոնի հայտացուցակում

25 Մայիսի 2025, 14:45

Սպորտ

«Ուիմբլդոն-2025»-ի կազմակերպիչները հրապարակել են 2025 թվականի մրցաշարին մասնակցելու հայտացուցակները:

Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի հայտացուցակում հայտնվել է չորս մարզիկ, այդ թվում՝ հայ թենիսիստ, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը:

Կանանց հայտացուցակում ընդգրկվել է հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը, ով համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը:

Ուիմբլդոնի գլխավոր մրցաշարի խաղերը տեղի կունենան հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Գործող չեմպիոններն են իսպանացի Կառլոս Ալկարասը և Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովան: