Ադրբեջանում բացի «ալիևյան» դիրքորոշումից ցանկացած այլ դիրքորոշում կարող է բռնաճնշումների առիթ դառնալ. Գլեբ Կուզնեցով

Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Բաքվում երկու «եվրասիացիների» երկարատև ազատազրկման են դատապարտել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության համար։

«Ալիևը շարունակում է բավական կոշտ ռեպրեսիվ քաղաքականությունը։ Այն արժեքներն ու գաղափարախոսությունը, որոնք կարելի է կիսել Ադրբեջանում, Ալիևի գաղափարախոսությունն է։ Ցանկացած դիրքորոշում, բացի «ալիևյան» դիրքորոշումից, կարող է բռնաճնշումների առիթ դառնալ»,- ասել է Կուզնեցովը:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում չի կարելի պաշտոնականից տարբերվող դիրքորոշում ունենալ։

«Խոսքը ոչ Մոսկվայի մասին է, ոչ էլ այն մասին, թե ինչի համար են այդ մարդիկ պայքարում, այլ այն, որ նրանք պարզապես ունեն իրենց վերադասներից տարբերվող դիրքորոշում: Կարևոր չէ՝ ինչ թեմայով է այդ դիրքորոշումը։ Սա պարզապես խոսում է այն մասին, որ նման քաղաքականություն է վարվում մարդկանց նկատմամբ։ Սա բացարձակապես ներքին քաղաքականության հարց է։ Հնարավորի տարածքն աստիճանաբար կնեղանա, ավելի ու ավելի հեշտ կդառնա հանցագործություններ կատարելը: Ալիևի ռեժիմն ավելի ու ավելի է շարժվում դեպի տոտալիտարիզմ»,- եզրափակել է Կուզնեցովը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա եթերում