Մինվոդիում Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա խաչքարի օծման արարողություն

27 Մայիսի 2025, 09:30

Մշակույթ

Մայիսի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը կայցելի Մինվոդի քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Արքեպիսկոպոսը կկատարի երկու խաչքարերի օծման արարողություն։

Առաջին խաչքարը նվիրված է Արցախում հայրենիքի համար զոհված հերոսներին, իսկ երկրորդը՝ Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի հերոսներին ու նահատակներին:

Հիմա եթերում