Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքում տոնակատարության համար ընտրել է «YEPREM» ապրանքանիշի զարդերը
27 Մայիսի 2025, 18:25
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքում կոմպոզիտոր Ջոն Կանդերի 98-ամյակի տոնակատարությանը ներկայացել է «YEPREM» ապրանքանիշի զարդերով, որոնք ստեղծվել են 1964 թվականին Բեյրութում լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից:
Հիշեցնենք, որ փոփ երաժշտության լեգենդը օգոստոսի 3-ին համերգով հանդես կգա Հայաստանում: Լոպեսի «UP ALL NIGHT․ LIVE IN 2025» խորագիրը կրող շոուն տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: