Տամբովի Հայորդաց տանը տեղի է ունեցել տարեվերջյան ավարտական միջոցառում

30 Մայիսի 2025, 09:50

Մշակույթ

Տամբովի Սուրբ Աստվածածին եկեղեցու Հայորդաց տանը տեղի է ունեցել ավարտական միջոցառում՝ «Ձեռքբերված ինքնություն» խորագրով։ Առաջին դասարանի աշակերտները հրաժեշտ են տվել այբբենարանին՝ խոստանալով անաղարտ ու անփոփոխ պահել մայրենի լեզուն։

Միջոցառման ժամանակ ավագ դպրոցի աշակերտներն ասմունքել են հայրենիքին ու մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև ներկայացրել են հայկական ազգային երգ ու պար

Ուսումնական հաստատության հոգևոր դաստիարակ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը երախտագիտության և օրհնության խոսքեր է հայտնել աշակերտներին՝ մաղթելով հաջողություններ նոր ուսումնական տարում։