Անապայում տեղի է ունեցել ավանդական ազգային «Խաչքար» տոնակատարությունը
30 Մայիսի 2025, 10:58
Մայիսի 25-ին Անապայի շրջանի Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор-Գայ-Կոձոր) գյուղում տեղի է ունեցել ավանդական ազգային «Խաչքար» տոնակատարութունը: Միջոցառմանը մասնակցել են ստեղծագործական խմբեր տարբեր համայնքներից՝հայկական, հունական, վրացական, գերմանական, ռուսական:
Տոնակատարության ժամանակ հայ համայնքի ակտիվ անդամներին հանձնվել են պատվոգրեր և շնորհակալագրեր՝ մշակույթի և հասարակական կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի համար:


