Վաղը պաշտոնապես կհայտարարենք TRIPP նախագծի մեկնարկի մասին․ Փաշինյան
21 Նոյեմբերի 2026, 16:30
Վաղը պաշտոնապես կհայտարարվի TRIPP նախագծի մեկնարկի մասին։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը էներգետիկ ոլորտն է, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի տարանցումը։
«Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Մենք արդեն կապակցված ենք Իրանի և Վրաստանի հետ և ներդրումներ ենք անում, որ էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- նշել է վարչապետը։