Պարզվեց՝ վաղը կիրակի է. TRIPP նախագծի իրագործման մեկնարկը կտրվի երկուշաբթի. Փաշինյան
21 Նոյեմբերի 2026, 21:00
«Պարզվում է վաղը կիրակի է։)
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի»,- գրել է նա՝ ուղղելով այսօր ավելի վաղ իր արած հայտարարությունը։
Այսօր Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը։
Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Սա, իրոք, շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»։