Փարիզի բնակիչները զանգվածային բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ գների աճի
21 Նոյեմբերի 2026, 20:00
ցույցեր են անցկացվում։ Ավելի վաղ TF1 հեռուստաալիքը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող ցույցին կարող է միանալ մինչև 30 հազար մարդ։
Ցուցարարների շարասյուները շարժվել են Հանրապետության հրապարակից դեպի Ազգի հրապարակ։ Ցույցին մասնակցում են արհմիութենական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Դեղին ժիլետներ» շարժման անդամներ։ Այս շաբաթ շարժումը նշում է 2018 թվականին մեկնարկած առաջին բողոքի ցույցերի ութերորդ տարելիցը։
Ցուցարարները ձեռքերում պահել են արհմիությունների դրոշներ և տարբեր կարգախոսներով պաստառներ, այդ թվում՝ ոստիկանության բռնությունների և եվրոպական բռնապետության դեմ ուղղված։
Ակցիան ընթանում է խաղաղ։ Տարածքում հերթապահում են ամբողջական հանդերձավորմամբ իրավապահները, որոնց ավտոմեքենաները փակել են որոշ փողոցներ։