Հունիսի 2-ին Գորիսում կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ
29 Մայիսի 2025, 16:57
Հունիսի 2-ին Գորիսում կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:
Այս շաբաթ Երևանում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: