10-ամյա Աննա Մարտիրոսյանը դարձել է «Բարտոլոմեո Քրիստոֆորի» մրցույթի դափնեկիր

29 Մայիսի 2025, 21:15

Հայեր | Մշակույթ

Ամփոփվել են Սանկտ Պետերբուրգում կայացած երիտասարդ դաշնակահար-կատարողների և դաշնամուրային մանկավարժների «Բարտոլոմեո Քրիստոֆորի» 13-րդ միջազգային մրցույթի արդյունքները:

Մրցույթին մասնակցել են ավելի քան 100 դաշնակահարներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից, Նիժնի Նովգորոդից, Սարատովից, Բելառուսի Հանրապետությունից և այլ քաղաքներից:

Մինչև 11 տարեկան տարիքային խմբում առաջին կարգի դափնեկիր է դարձել 10-ամյա դաշնակահարուհի Աննա Մարտիրոսյանը Սանկտ Պետերբուրգից:

Հիմա եթերում