Սոպրանո Նինա Մինասյանը Հայաստանը կներկայացնի Սանկտ Պետերբուրգի 322-ամյակին նվիրված համերգին
30 Մայիսի 2025, 18:15
Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում տեղի կունենա դասական համերգ, որի ընթացքում ելույթ կունենա նաև օպերային երգչուհի, սոպրանո Նինա Մինասյանը Հայաստանից։
Միջոցառումը կանցկացվի քաղաքի օրվա՝ Սանկտ Պետերբուրգի 322-ամյակի պատվին։
Համերգին կմասնակցի ավելի քան 120 երաժիշտ՝ Հայաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Ղազախստանից, ՀԱՀ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից:
