Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կայացել է Տոլմայի ավանդական փառատոնը

11 Հոկտեմբերի 2026, 19:50

Մշակույթ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում կրկին տոնական իրարանցում էր․ տեղի է ունեցել հայկական խոհանոցի ամենասիրված տոնախմբություններից մեկը՝ Տոլմայի ավանդական փառատոնը։

Միջոցառումը մեկտեղել էր վիրահայ համայնքի ներկայացուցիչներին, տեղացիներին և բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք հնարավորություն ունեցան համտեսելու հայկական տոլմայի ամենաբազմազան տեսակները՝ պատրաստված տնային տնտեսուհիների և համայնքի վարպետ խոհարարների կողմից։

Փառատոնը ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունն ու խոհանոցային ավանդույթները ներկայացնելու յուրօրինակ հարթակ է, այլև ջերմ համախմբման, ազգային երգ ու պարի և տոնական բարձր տրամադրության իսկական տոն։

Հիմա եթերում