Հայ բռնցքամարտիկ Հակոբ Շարբաթյանը նվաճել է Եվրոպայի M17 առաջնության ոսկե մեդալը։
Չեռնոգորիայում ընթացող առաջնության 50 կգ քաշային կարգի եզրափակչում Շարբաթյանը լարված և դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ է տարել Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բուտանիի նկատմամբ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։