Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ
30 Մայիսի 2025, 11:22
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը: Խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ:

