Մոսկվայի Կրեմլի պալատում կայացել է Էդգար Եղիազարյանի մասնակցությամբ «Կարապի լիճը» բալետը
01 Հունիսի 2025, 20:10
Մայիսի 27-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել Պ. Ի. Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ներկայացումը, որը բեմադրել էր «Կրեմլյան բալետ» թատրոնը: Այս մասին ասվում է թատրոնի տելեգրամի պաշտոնական ալիքում:
Արքայազն Զիգֆրիդի դերապարով հանդես է եկել «Կրեմլյան բալետ»-ի թատրոնի առաջատար մենակատար Էդգար Եղիազարյանը։
Էդգարը 2021թ. ավարտել է Մոսկվայի Խորեոգրաֆիայի պետական ակադեմիան: Ուսման ընթացքում մասնակցել է հյուրախաղերի Հունաստանում և վարպետության դասերի՝ ԱՄՆ-ում։ 2021 թ. նրան հրավիրել են «Կրեմլյան բալետ»-ի թատրոն, իսկ 2022 թ. դարձել է բալետի բարձրակարգ արտիստ: