Փաշինյանն ուզում է իր իշխանության տակ առնել Հայ առաքելական եկեղեցին. Սոնյա Թաշչյան
02 Հունիսի 2025, 14:02
«Նիկոլ Փաշինյանը վիրավորում, նվաստացնում է Հայ առաքելական եկեղեցին»: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու ակցիա անող Սոնյա Թաշչյանը:
«Փաշինյանն ուզում է իր իշխանության տակ առնել Հայ առաքելական եկեղեցին: Թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին՝ նշանակում է թիրախավորել մեր ազգային արժեքները: Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ տանը նստած մնում, երբ բոլորը դժգոհ են ու դուրս չեն գալիս իրենց ցասումն արտահայտել: Մենք ուզում ենք իշխանափոխություն լինի, մենք ուզում ենք, որ մեր երկիրն ազատվի ներքին ու արտաքին թշնամուց: Այս կառավարությունը մեր երկիրը տանում է կործանման»,- ասաց Սոնյա Թաշչյանը:
Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու համար: