Սանկտ Պետերբուրգում կբացվի Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ամենամասշտաբային ցուցահանդեսը

08 Հունիսի 2025, 20:26

Մշակույթ

2026 թվականին Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանը կներկայացնի աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ամենամասշտաբային ցուցահանդեսը:

Այցելուները կտեսնեն վարպետի ավելի քան 200 աշխատանք, որոնց թվում են «Իններորդ ալիք», «Աշխարհի արարումը», «Մեծ ջրհեղեղ», «Բրիգ Մերկուրի», «Ալիք» հայտնի գլուխգործոցները:

Ցուցադրությունը համալրվելու է նաև նավիգացիոն սարքերով, դրոշներով, նավերի մոդելներով, ծովային առարկաներով և տարբեր արխիվների արժեքավոր փաստաթղթերով: