Բլինքենն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։ Վաշինգտոնն այլ մանրամասներ չի հաղորդում:

Միացյալ նահանգներում հայ-ադրբեջանական քառօրյա բանակցություններից հետո կիրակի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հյուրընկալելու է Շարլ Միշելը: