Խոստանում են, որ ճանապարհը երկու ամսից պատրաստ կլինի, բայց տեմպը դանդաղ է. Նռնաձորի համայնքապետ

11 Հունիսի 2025, 22:16

Հայեր

Երկաթգծի տարածքում գտնվող ճանապարհը նախատեսված չի եղել երթևեկության համար։ 2013 թվականին երկաթգիծը քանդվել է, և այդ ժամանակ դարձել է հնարավոր մեքենաների անցումը, ասում է Նռնաձոր վարչական շրջանի ղեկավար Արա Ազիզյանը։

«Այն ժամանակ գոհ էինք, որ երկաթգիծ կար, իսկ հիմա դժգոհ ենք, քանի որ մեքենան չի դիմանում»,- նշել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ խնդրի լուծումն արդեն տրվել է, և ներկայումս կառուցվում է բոլոր ստանդարտներին համապատասխան նոր ճանապարհ։

«Սուբվենցիոն ծրագրով շինարարական աշխատանքներն սկսվել են անցած տարի՝ օգոստոսի վերջին։ Գործը սկսել են ուշացումով։ Խոստանում են, որ ճանապարհը երկու ամսից պատրաստ կլինի, սակայն տեմպը դանդաղ է»,- ասել է Ազիզյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս առկա խնդիրներից մեկն էլ կոյուղու հարցն է։

«Բնակարանաշինության ծրագրով նոր տներ են կառուցվում, և շահառուները հիմնականում երիտասարդ ընտանիքներ են կամ ընտանիքներ, որոնց տանը մեկից ավելի տղա երեխա կա։ Մինչև տարեվերջ բնակարանները կհանձնվեն»,- հավելել է Ազիզյանը։

Բացի այդ, Նռնաձոր վարչական շրջանի ղեկավարի խոսքով, իրենք դեմ չեն համայնքի խոշորացմանը, քանի որ հենց դրա շնորհիվ են ստացել LED-լուսավորություն, երթուղային ծառայություն, ինչպես նաև լուծվել են խմելու ջրի, խողովակների և փականների հետ կապված խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Marz News-ի։

Հիմա եթերում