Ըմբիշ Հայկ Մանուկյանը հաղթել է ադրբեջանցի Ալի Նազարովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն
11 Հունիսի 2025, 23:09
Պատանի ըմբիշ Հայկ Մանուկյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթել է ադրբեջանցի Ալի Նազարովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ ըմբիշ Արարատ Ավետիսյանը կամային հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին և նվաճել բրոնզե մեդալ: