Էդուարդ Իլոյանը՝ «TEFI-2025» մրցանակի դափնեկիր
12 Հունիսի 2025, 09:30
Մոսկվայում հունիսի 9-ին և 10-ին տեղի է ունեցել «TEFI-2025» հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը: Դափնեկիրների ցուցակում ընդգրկվել է ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Էդուարդ Իլոյանը:
Էդուարդն ընդգրկված է «Տղայի խոսքը. Արյուն՝ ասֆալտի վրա» սերիալի պրոդյուսերական կազմում: Ֆիլմը մրցանակ է ստացել «TEFI-2025»-ի «Սերիալներ» անվանակարգում: