Ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում․ Սամվել Կարապետյանը՝ Շաքի ադրբեջանցի զինվորի ներխուժման մասին
09 Հոկտեմբերի 2026, 16:30
Ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում, մենք զգուշացնում էինք։ Այս մասին դատարանի առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինվորի ներխուժման դեպքին։
«Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, դա ավելի մեծ թափով է կրկնվելու»,- հավելել է նա։
Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորված Անի Ավետիսյանին՝ նշելով, որ վերջինս հույսը չի դրել Փաշինյանի կառավարության վրա և անձամբ պաշտպանել է իր երեխաներին ու ընտանիքը։
Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ ադրբեջանցին պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ։
«Այս առիթը պետք է օգտագործենք, որ մեր գերիներին վերադարձնեն Բաքվից»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ ՔՊ-ն կգուրգուրի ու կփայփայի ադրբեջանցուն։