Դիզայներ Մարի Հայրապետյանը ներկայացրել է իր նոր հավաքածուն
14 Հունիսի 2025, 20:35
«Mariko» ապրանքանիշի նոր հավաքածուն, որը ստացել է «Dzi» (Ձի) անվանումը ներկայացվել է «Visa Fashion Week Almaty»-ում:
Բրենդի ստեղծողի՝ Մարի Հայրապետյանի համար ձին ազատության, հիշողության, շարժման, ոգու խորհրդանիշ է: Հայաստանի և Ղազախստանի մշակույթներում ձին էթնիկ կոդի մի մասն է, դարերի միջով անցած ֆիգուր, որը դարձել է մշակութային ինքնության կենդանի տարր: «Mariko»-ի մեկնաբանությամբ այն նաև մետաֆորա է դառնում հենց դիզայների երկու հայրենիքների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև կապի համար։