Իրանը պաշտոնապես դուրս է եկել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից
13 Հունիսի 2025, 17:52
Հունիսի 13-ին Թեհրանը պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների շարք են սկսել ուրանի հարստացման իրանական ծրագրի կարգավիճակի վերաբերյալ:
Մայիսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից և հեռահար հրթիռների մշակումից, ինչպես նաև թույլ տա ամերիկացի տեսուչներին մուտք գործել իր օբյեկտներ: ԱՄՆ-ը նաև սպառնացել է, որ կարող է դուրս գալ Իրանի հետ միջուկային բանակցություններից, եթե առաջընթաց չլինի: