ՆԳՆ-ն չի հաստատել Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին տեղեկությունը
17 Հունիսի 2025, 19:11
Հայաստանի ներքին գործերի նախարարությունում Alpha News-ի աղբյուրները չեն հաստատել գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալման լուրը:
Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն: Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր.
«Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: